ԱՄՆ-ն այս տարի Ուկրաինային հատկացրել է 100 միլիոն դոլարի տնտեսական օգնություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը 2013 թվականին Ուկրաինային հատկացրել է 100 միլիոն դոլարի տնտեսական օգնություն: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ պատասխանելով լրագրողների այն հարցմանը, թե Վաշինգտոնն ինչպես է նպաստում Ուկրաինայի եվրաինտեգրմանը:
Պետդեպարտամենտն ընդգծել է, որ այս տարի 100 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի տնտեսության արդիականացմանը, երկրի ժողովրդավարացմանն ու այլ բարեփոխումների անցկացմանը: Այդ ամենը միտված է եղել Ուկրաինայի եվրաինտեգրման աջակցմանը:
Պետդեպարտամենտը հավելել է, որ 1991 թվականին Ուկրաինայի անկախանալուց հետո ԱՄՆ-ն ավելի քան 5 միլիարդ դոլար է հատկացրել այդ երկրին՝ ժողովրդավարական կառույցների ստեղծման ու պահպանման համար: