Բաժիններ՝

ԱՄՆ սենատը դեկտեմբերի 17-ին դիտարկելու է փոխզիջումային բյուջեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը դեկտեմբերի 17-ին դիտարկելու է փոխզիջումային բյուջեն, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Այս մասին երեկ հայտարարել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Գարրի Ռիդը:

Բյուջետային օրենքը կարող էր դիտարկվել արդեն այս շաբաթ, սակայն Սենատը զբաղված է եղել նախագահ Բարաք Օբամայի առաջադրած կառավարական պաշտոններում թեկնածությունների հաստատմամբ:

Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած բյուջետային համաձայնագիրը հնարավորություն կտա խուսափել 63 միլիարդ դոլարի ծախսերի կրճատումից: Այն նախատեսում է նաև առաջիկա 10 տարվա ընթացքում ԱՄՆ 17 տրիլիոն դոլար կազմող պարտքի խորհրդանշական (20 միլիարդ դոլարով) նվազեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031