Ռուսաստանում 7 պետական եւ 125 մասնավոր բուհեր անարդյունավետ են ճանաչվել
Ռուսաստանում բուհերի այս տարվա մոնիթորինգի շրջանակում պետական յոթ բուհեր եւ պետական բուհերի 57 մասնաճյուղեր միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ կվերակազմավորվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նաեւ ավելացրել է, որ անարդյունավետ եւ վերակազմակերպման ենթակա են համարվել նաեւ 125 ոչ պետական բուհեր եւ 184 կոմերցիոն մասնաճյուղեր: Բացի այդ, եւս 23 պետական բուհեր եւ պետական բուհերի 15 մասնաճյուղեր օպտիմալացման կարիք ունեն:
2014թ. ոչ արդյունավետ ճանաչված բոլոր բուհերում ստուգումներ կանցկացվեն եւ խախտումների դեպքում նրանք կզրկվեն լիցենզիայից, իսկ հավատարմագրումը չեղյալ կհամարվի: