
«Եվրամայդանի» սկսվելուց հետո բժիշկների օգնությանն է դիմել 476 մարդ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 30-ից ցայսօր բժիշկների օգնությանն է դիմել «Եվրամայդանի» 476 մասնակից: Այս մասին այսօր Նախարարների կաբինետում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրևան:
Վերջինիս խոսքերով՝ այդ բոլոր անձինք հանդիսանում են բողոքի զանգվածային ակցիայի մասնակիցներ: Նա հավելել է, որ ներկա դրությամբ հոսպիտալացված է և բուժում է ստանում իրավապահ մարմինների 84 աշխատակից: Քաղաքացիների շրջանից հոսպիտալացված է 53 մարդ: Գրանցվել են նաև ցրտահարության դեպքեր, կան նաև հիպերտոնիկ հիվանդներ և շաքարախտից տառապող հիվանդներ: