
Ի հայտ են գալիս նոր խաբվածներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Համբարձում Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:
Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց:
ՀՀ Ոստիկանություն