Բաժիններ՝

Արամի փողոցի աղմկահարույց գործով «Գապբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող  ամբաստանյալ  Գագիկ Պապոյանին այսօր դատապարտեց 9 տարվա ազատազրկման:   Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:  Դատավճռով ամբաստանյալից պետք է  բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031