Հաստիքների կրճատում` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում (տեսանյութ)
ankyun3.am-ի փոխանցմամբ` 2014 թվականին Ալավերդի համայնքի բյուջեն ընդհանուր առմամբ կազմելու է 462 մլն 300 հազար դրամ: Պետական բյուջեից համահարթեցման նպատակով համայնքին հատկացվող դոտացիան, ըստ նախնական նախագծի, շուրջ 12 մլն դրամով պակաս էր լինելու հաջորդ տարում` կապված բնակչության թվի նվազման հետ, սակայն տարբեր համայնքներից խնդիրը ներկայացվել է կառավարություն, որտեղ այն քննարկվել է եւ որոշվել ամեն ինչ նույնը թողնել: Արդյունքում՝ Ալավերդի համայնքում դոտացիոն գումարները 2014-ին լինելու են նույնը, ինչ ընթացիկ տարում: