
«Գորիս գյուղ»-ի բնակիչները երթևեկում են կոյուղաջրերի միջով

«Մենք ոչ թե Գորիսի, այլ ջունգլիների բնակիչներ ենք, 21-րդ դարում ապրում ենք առանց մաքուր ջրի, կոյուղու, գիշերային լուսավորության, մի թիզ տնամերձում զուգարանի համար տասը փոս ենք փորել, ցանելու տեղ էլ չի մնացել»,- ասել է թաղամասի Աշոտ Սաթյանի առաջին նրբանցքի բնակչուհի Անահիտ Սիմոնյանը: Այս մասին փոխանցում է hetq.am-ը:
Նրա դժգությունը կիսում են նաև հարևանները, նշելով, որ կոյուղու ջրերը մշտապես հոսում են փողոցի երկայնքով, քանի որ ջրահեռացման համակարգ չկա: Բնակչությանն անհանգստացնում է փողոցի հակասանիտարական վիճակը, քանի որ երթևեկում են կոյուղաջրերի միջով:
Բնակիչների խոսքով` բազմիցս ահազանգել են քաղաքը ղեկավարողներին:
«Դիմել ենք քաղաքապետարան, ջրմուղ, սանէպիդկայան, բայց անօգուտ: Ընտրությունների ժամանակ խոստանում են, որ խնդիրը կլուծվի, մեր ձայները տանում են, բայց հետո մոռանում են թաղամասի գոյության մասին»,- նշել է նույն թաղամասի բնակիչ Նվերը:
Փողոցի հակասանիտարական վիճակի մասին տեղյակ է նաև Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը:
«Գրություն ենք ուղարել, թե’ մարզպետարանին, թե’ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի տնօրինությանը՝ ներկայացրել իրավիճակը: Պատասխանել են, որ արդեն լուծված է խողովակների խնդիրը, մնում է կոլեկտորի հարց լուծել»,- ասել է մարզի գլխավոր սանիտարական բժիշկը:
Մանրամասները այստեղ`