Բաժիններ՝

Որակավորված աուդիտորի վկայական է տրվել 9 հոգու

2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում անցկացվել են աուդիտորների որակավորման քննություն, քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման համաձայն` դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու և վկայականի ժամկետը երկարաձգելու համար դիմում ներկայացրած դիմորդների` վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. նոյեմբերի 27-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված և որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգված աուդիտորների ցուցակի համաձայն՝ վկայական է տրվել 9 աուդիտորների, ևս երկուսի վկայականի ժամկետը երկարաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս