
Կինը ապակյա շշով հարվածել է ամուսնու գլխին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն և 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ:
Նարինե Ջ.-ին ևս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն