
Բնակարանից հայտնաբերվել է թմրամիջոց, իսկ գրպանից` ատրճանակ

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Արթուր Գ.-ի տան զննությամբ` հյուրասենյակի վառարանի մոտից, հայտնաբերել են ներարկիչներ, տարա` բենզինի հոտով սպիտակավուն լուծույթով, 7 դեղահաբ և յոդի տարա:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը իր օգտագործման համար է:
Արդեն բաժնում նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է սպորտային ձայնաազդանշանային ատրճանակ:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն