Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 43

Անցած շաբաթ տեղի ունեցավ վերածնված Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը, որի վարչության նախագահ է ընտրվել Արարատ Զուրաբյանը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀՇ-ն փաստացիորեն փակվեց, և ձևավորվեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Դրանից հետո ՀՀՇ մի շարք հիմանդիր անդամներ հայտարարեցին ՀՀՇ-ի վերականգնման մասին: Այս և քաղաքական այլ հարցերի շուրջ է մեր զրույցը  ՀՀՇ խորհրդի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝  Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս