Օսիպյանը ակտիվիստներին հորդորեց տուն գնալ. բերման ենթարկվածներին այսօր սպասելն անիմաստ է

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Կենտրոնի ոստիկանության առջեւ հավաքված ակտիվիստներին հորդորել է տուն գնալ, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ, նրա խոսքով, անիմաստ է սպասել բերման ենթարկվածներին, հաղորդում է news.am-ը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ ներսում գտնվող բոլոր բերման ենթարկվածները կարգավիճակ ունեն։ «Համապատասխան քննչական գործողություններ են տեղի ունենում։ Մնացած բոլոր հարցերով դիմեք լրատվական ծառայությանը։ Հարուցված քրեական գործով հիմա աշխատում են քննիչները եւ գործի շրջանակներից կերեւա՝ ով է մեղավոր, ով՝ ոչ»,- ասել է Վալերի Օսիպյանը։

Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930