«Արա դուք էրեխա չունե՞ք, թասիբ չունե՞ք». Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը պայթյունավտանգ է (տեսանյութ)
Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են ակտիվիստներին, ներսում գտնվողների հարազատներին ու ընկերներին հեռացնել շենքի տարածքից, հաղորդում է news.am-ը։ Վիճակը պայթյունավտանգ է, անընդհատ վեճեր ու բախումներ են լինում ոստիկանների ու ակտիվիստների միջեւ։
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը կարմիրբերետավորներին ասաց, որ իրենք «մոռացել են արժանապատվությունն ու թասիբը». «Արա դուք երեխա չունե՞ք, ձեզ չե՞ն տեսնում, ձեր երեխեքը Յուբութ չե՞ն մտնում, ձեր դեմքերը չե՞ն տեսնում: Նեուժելի էդքան մարդկություն ձեր մեջ չկա: Ինչքա՞ն կարելի ա էս ռեժիմին պաշտպանել: Ձեր երեխեքին ա թալանում, կործանում ա էս ռեժիմը, իսկ դուք դոշ եք տալի իրա համար: Արժանապատվությունը մոռացել եք` ինչ բան ա: Մարդ եք, վերջ ի վերջո, չեմ ասում հայ, ձեզնից ինչ հայ, բայց գոնե մարդ եք, չէ՞»,- գոռում էր Գևորգը:
Ընկերները Գևորգին մի կերպ հեռացրին ոստիկանների մոտից` ասելով, որ անօգուտ է նրանց հետ խոսելը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: