
Վարդան Ղուկասյանն առաջիկայում հանդես կգա գյումրեցիների բարեկեցությանն ուղղված ծրագրերով. Խոսնակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զբաղված է իր առօրյա աշխատանքով, և առաջիկայում նրա կողմից շատ հետաքրքիր ծրագիր կիրականացվի, որը միտված կլինի գյումրեցիների բարեկեցության խթանմանը և աշխատատեղերի խնդիրը փոքր-ինչ մեղմելուն: Այս մասին Tert.am-ին փոխանցել է նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են գաղափարների վրա, և կան գաղափարներ՝ աշխատատեղերի ստեղծման մասին և բավականին հետաքրքիր այլ բաներ, որոնք կյանքի են կոչվում, առաջիկայում կիմանաք»,-ասել է նա:
Անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանը նոր քաղաքապետարան է հիմնել Գյումրիում՝ խոսնակը մեկնաբանել է, թե դա նոր ինֆորմացիա չէ, ուղղակի մամուլը որոշել է թարմացնել այդ բամբասանքը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: