
Ծեծի ենթարկողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն, վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1980 թ. ծնված Տիգրան Ս.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածք` սալջարդի տեսքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: