Կառավարությունն ընդունել է արտագաղթի կասեցման ՀՅԴ առաջարկած ծրագրի որոշ դրույթներ

ՀՅ Դաշնակցությունն առաջիկայում պատրաստվում է վերջնական խմբագրել և հրապարակել «Մենք ապրելու ենք մեր տանը» արտագաղթի կասեցման ծրագրի ամբողջական տեքստը: Մանավանդ, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կուսակցության խորհրդարանական խմբակցության մշակած ծրագրի մի քանի դրույթներ եւ դրանք ներառել օրենսդրական տարբեր նախաձեռնություններում: «Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան: Մենք մտադիր ենք ծրագիրը վերջնական տարբերակով հրապարակել և անդրադառնալ այդ թերություններին՝ առաջարկելով կառավարությանն ապահովել ծրագրի առավել խորքային և ամբողջական իրականացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ պատգամավորն ընդգծել է, որ ծրագրով իրենց կողմից առաջարկվող կարևոր դրութներից մեկը հանրային ծառայության վարձատրության միասնական համակարգ ներդնելու մասին էր, որի վերաբերյալ կառավարությունն արդեն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը: «Սակայն այստեղ երկու խնդիր կա, որ մեր առաջարկն ընդունելու տեսակետից մենք ոչ լիարժեք ենք համարում: Մասնավորապես հանրային ծառայություն հասկացության ճշգրիտ սահմանումը, մեր կարծիքով, պետք է երեք մակարդակի լինի: Դրա մեջ պետք է մտնեն ոչ միայն պետական և համայնքային ծառայությունները, այլ նաև բոլոր այն կազմակերպությունները, որոնք պետական մարմիններ չեն, սակայն իրականացնում են պետականին բնորոշ գործառույթներ»,- շեշտեց Մինասյանը՝ հավելելով, որ խոսքը համայնքային ոչ առևտրական կազմակերպությունների և Կենտրոնական բանկի մասին է: Նա նշել է նաև, որ աշխատավարձերի միասնական համակարգի մեջ պետք է ներգրավվեն նաև այն կազմակերպությունները, որոնք օժտված չեն պետական մարմինների գործառույթներով, նման ֆունկցիաներ չեն իրականացնում, սակայն հանրության նկատմամբ ազդեցության որոշակի գոտիներ են հանդիսանում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս