
Արմեն Դավթյանը լքում է «Ցենտրալ փարթնյորշիփ»-ի նախագահի պաշտոնը

Արմեն Դավթյանը լքում է «Ցենտրալ փարթնյորշիփ» կինոընկերության նախագահի պաշտոնը, հաղորդում է РИА Новости-ին: Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Պրոֆմեդիա» -ի փոխնախագահ Ելենա Վերմանը, նշվում է հոլդինգի հաղորդագրության մեջ:
«Արմեն Դավթյանը դադարեցնում է իր լիազորությունները եւ լքում է կինոընկերությունը` «Պրոֆմեդիա»-ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Պրոֆմեդիա»-ն Ռուսաստանի խոշորագույն ժամանցային մեդիահոլդինգներից է, որը ղեկավարում է մի շարք հայտնի մեդիաընկերություններ, այդ թվում` «ТВ3», «2х2», «Ավտոռադիո» եւ այլն: «Ցենտրալ փարթնյորշիփը» հայտնի է կինոարտադրության ոլորտում: