Ինձ մոտ մաքուր սևի առկայությունը հայտնվեց այն ժամանակ, երբ ես տեսա Կարավաջոյի օրիգինալ աշխատանքները: Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան խորը ասելիք կարող է լինել մաքուր մթության ու սևի մեջ: Մանկուց Կարավաջոն իմ սիրելի նկարիչներից է եղել և ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Սիրում եմ նաև սյուրռեալիզմի ժամանակակից ներկայացուցիչներին, որոնց աշխատանքները շատ հետաքրքիր են:
Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու անհրաժեշտութիւնը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Հակոբյանին մեղավոր է ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանի վճռով՝ դատապարտվել է տուգանքի 400.000 դրամի չափով:
Իրանը կդադարեցնի միջուկային ծրագրի շրջանակում աշխատանքները, միջազգային փորձագետներին թույլ կտա ավելի մանրամասն ստուգումներ իրականացնել, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլանան:
Վթարի հետևաքնով Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` վարորդ Ա. Ավետիսյանը ոստիկանության Մարտունու նախկին պետ Թաթուլ Ավետիսյանի տղան է:
Ամենախորունկ վաղնջականության մեջ Կանոն չկար: Քանզի բարձրագույն պարզությունը դեռևս բաժանված չէր: Հենց որ բարձրագույն պարզությունը բաժանվում է, հաստատվում է Կանոնը: Ինչի՞ վրա է հիմնվում Կանոնը: Կանոնը հիմնվում է միասնական գծի վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.31-ին, մարվել՝ 09.29-ին: Արտադրամասում այրվել են փայտի թափոններ 35 ք.մ մակերեսով:
Խորհրդային Միության մայրամուտի տարիներին նրա վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը լավատեսորեն էր խոսում այն մասին, որ «Սառը պատերազմի» ավարտից հետո միասնական Եվրոպան կտարածվի Ատլանտիկայից մինչև Ուրալ:
Կարմրաքարում խմելու ջուրը համարվում է ոչ պիտանի: Այլընտրանք, սակայն, չունենալով, մարդիկ կենցաղում այն օգտագործում են:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում առանձնապես ակտիվացում չի նկատվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Realty Group ընկերության տնօրեն Հարություն Ավետիսյանը, սեպտեմբերի համեմատ գործարքների աճ չկա, գների փոփոխություն չկա, իսկ վիճակն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ չէ:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է 1գմ էլ. մալուխ:
Մեր նպատակը նաև այն է, որ յուրաքանչյուր երեխա, որ դուրս է գալիս ավագ դպրոցից, պատրաստ լինի աշխատանքի անցնելու համար: Իհարկե, նա կարող է նաև հեռավար կրթություն ստանալ՝ շարունակելով աշխատել ՏՏ ոլորտի ընկերությունում: Այսինքն՝ կես դրույքով սովորելը և կես դրույքով աշխատելն արդյունավետ չէ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, մահացածը Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Դմիտրովն է:
Հատկապես մամուլի ուշադրությունը գրավել են «Nissan Nismo GT-R»-ը, «Porsche 911»-ը` նվիրված լեգենդար սպորտային մոդելի 50-ամյակին, «Porsche Panamera»-ի նոր տարբերակը, «Mini Cooper BMW»-ն: Daimler ընկերությունը ներկայացրել է «Mercedes-Benz SLS AMG GT» մոդելը:
«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջարկել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիային:
Սովորաբար մեր պոլիկլինիկայի վակցինաները ջերմություն, թուլություն են առաջացնում, իսկ իմ գնած պատվաստանյութը ոչ մի կողմնակի երևույթ չի առաջացնում:
ՌԴ քաղաքացի Մաքսիմ Գենադիի Պոպովը Զվարթնոց օդանավակայանից պատրաստվում էր մեկնել Միներալնիյե Վոդի, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ նրա անձնական տվյալները համընկնում են միջազգային մակարդակով հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ:
Անշարժ գույքի վաճառքի ծավալներն այս տարվա համեմատ ներկայումս ավելացել են մոտ 30-40%-ով, սակայն դեռ չի հասել 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ցուցանիշին: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Կենտրոն անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը:
Վանաձորյան «Ան Գորդոնախ» ռոք խումբը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր` «Զարուհի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:
Ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում։ Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ամփոփելով Վաշինգտոնում տեղի ունեցած տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքները։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.46-ին:
Գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար: