Բաժիններ՝

Ինչո՞ւ են հայ բժիշկները հրաժարվում իրենց երեխաներին պատվաստել պետպատվերի պատվաստանյութերով

Հայաստանում պետպատվերի շրջանակում արվող պատվաստումները երեխաները սովորաբար դժվար են տանում, դրա համար էլ դեղագետ Անահիտ Մանուկյանը իր երեխաներին դրանցով չի պատվաստում, իր գումարով թանկ պատվաստանյութեր է գնում։

«Սովորաբար մեր պոլիկլինիկայի վակցինաները ջերմություն, թուլություն են առաջացնում, իսկ իմ գնած պատվաստանյութը ոչ մի կողմնակի երևույթ չի առաջացնում: Երկու երեխաներիս էլ բոլոր պատվաստումներն արել եմ ու հենց այդ ընկերության պատվաստանյութով, ու ոչ մի խնդիր չի առաջացել»,- NEWS.am-ին ասել է Անահիտը։

Դեղագետի խոսքով՝ ԿԿԽ պատվաստանյութի ներարկումից 6-12 օրերի ընթացքում կարող է զարգանալ կարմրուկի, կարմրախտի կամ խոզուկի թեթև կլինիկա, պետպատվերով ներարկվող մյուս պատվաստանյութերից էլ առաջանում է ջերմություն, թուլություն: «Երկրորդ բալիկիս ընդհանրապես ԿԿԽ չեմ պատվաստելու: Պատճառը չեմ ասի, բայց չեմ թողնելու»,- ասել է նա։

Ոչ անվճար, ոչ էլ թանկ պատվաստանյութերից ընդհանրապես չի օգտվում ազգությամբ հնդիկ, Հայաստանում որպես թերապեւտ աշխատող Սուջլա Շուկլան։  «Երեխաներիցս ոչ մեկին էլ չեմ տարել պատվաստման, որովհետև վակցինաները պատրաստված են շատ վտանգավոր նյութերից, որոնք կարող են վնասել երեխաների իմունային համակարգը, որովհետև իմունային համակարգը դեռ ձևավորված չի լինում այդ տարիքում»,- NEWS.am-ին ասել է բժիշկը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս