
Նոր մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում արտահերթ վայրէջքի եւ ուղեւորի մահվան մասին

«Էյր Արաբիա» ավիաընկերությանը պատկանող Խարկով-Շարժա չվերթն իրականացնող ինքնաթիռը նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը՝ հաստատելով մեր հրապարակած տեղեկությունները:
«Ուղեւոր է վատացած եղել, ուշաթափված է եղել, ինքնաթիռը վայրէջք է կատարել, կանչել են համապատասխան ծառայություններ՝ շտապօգնության, ոստիկանություն, պարզվել է, որ նա մահացել է»,- ասել է մամուլի քարտուղարը:
«Էյր Արաբիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Մարաթուկ թրավել»-ից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ տեղյակ են դեպքի մասին, սակայն ոչինչ չեն կարող հայտնել, պետք է դիմել Ուկրաինայի դեսպանատուն: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, մահացածը Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Դմիտրովն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: