Իմ պատասխանը Պուտինի նման է՝ չեմ պատասխանում. Հ. Մարգարյան

«Ալիքի» հարցազրոյցը՝ ՀՅԴ բիւրոյի  ներկայացուցիչ Հրանտ Մարգարյեանի հետ.

Հ.-Հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ սեպտ. 3-ը՝ չքննարկւած, բայց այդ թւականից յետոյ, արդէն չարչրկւած թեմա է Հայաստանի Մաքսային միութեանը միանալու հարցը: Հետաքրքիր է իմանալ, ի վերջոյ, որն է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ Մաքսային միութեանը միանալ-չմիանալուն եւ առհասարակ հասարակա-քաղաքական հնչեցրած կարծիքների մասին:

Պ.-Մենք մեր տեսակէտը մամուլով պարզել ենք. մենք սկզբունքային խնդիր չունենք: Գտնում ենք, որ Հայաստանի անվտանգութեան թելադրանքները եւ էներգետիկ դժւարութիւնները կրկնակիօրէն են կարեւորում Մաքսային միութեանը միանալու  անհրաժեշտութիւնը: Թէպէտ մի տեղ նաեւ միաժամանակ շեշտենք, որ եւրոպական արժեչափերին երկիրը համապատասխանեցնելու եւ այդ ուղղութեամբ քայլելու անհրաժեշտութիւն ունենք: Ուղղակի  ձգտումը այդ ուղղութեամբ չպէտք է կանգ առնի կամ կանխւի:

Այսօրւայ մտահոգութիւնները, որ ժամանակ առ ժամանակ հրապարակում հնչեցւում են, հէնց բխում են այն փաստից, որ դեռ շատ պարզ ու յստակ չէ, որ դա ինչ պայմանագրերի, ինչ պայմանաւորւածութիւնների հետեւանքով է կայանալու: Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ բնական են այդ խօսակցութիւնները, բայց չենք շտապում վերջնական դիրքորոշում ունենալու, որովհետեւ ես կարծում եմ, որ ՙջուրը չտեսած՝ չպէտք է բոբիկանալ՚, պէտք է սպասել մինչեւ որ հարցերը վերջնական ձեւ եւ կերպարանք ստանան, որից յետոյ է,  որ, բնականաբար, պէտք է վերջնական խօսք ասել: Սկզբունքային մակարդակով մենք խնդիր չենք տեսնում եւ համաձայն ենք:

Հ.-Հանրայայտ գրող-հրապարակախօս Զօրի Բալայեանը այդ առթիւ երկարաշունչ նամակով դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին, որը տարակարծիք մտքերի տեղիք տւեց: Ի՞նչ կասէք այդ մասին:

Պ.-Ճիշտն ասած՝ ես չեմ հասկանում այս հարցի նմանօրինակ մեծացման պատճառը: Պուտինը նրա նամակին չի պատասխանել, որին ուղղւած է եղել. մենք ինչո՞ւ պէտք է անընդհատ պատասխանենք: Կարծում եմ, որ անշնորհակալ գործ ենք անում՝ իմ պատասխանը Պուտինի նման է՝ չեմ պատասխանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

Տեսանյութեր

Լրահոս