Բաժիններ՝

Իրանն ու «Վեցյակը» պատմական համաձայնության են հասել

Իրանի միջուկային ծրագրի հարցերով միջազգային միջնորդների «Վեցյակը» եւ Իրանը պատմական համաձայնություն են ձեռք բերել: Դրա համար դիվանագետներից պահանջվեց տասը տարի եւ հինգ օր:

Ժնեւում կայացած բանակացությունների արդյունքներով Թեհարնն ու «Վեցյակը» պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Իրանը կդադարեցնի միջուկային ծրագրի շրջանակում աշխատանքները, միջազգային փորձագետներին թույլ կտա ավելի մանրամասն ստուգումներ իրականացնել, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլանան:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ի դեպ, վստահություն է հայտնել, որ Իրանի հետ համաձայնությունը հնարավոր է եղել ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով: «Մի կարծեք, որ դրանք պատժամիջոցներ են հանուն պատժամիջոցների: Պատժամիջոցների նպատակը մշտապես եղել են բանակցությունները»,-հայտարարել է Քերին:

Նա նշել է, որ ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն, Իրանի հետ համաձայնագիրը ուրանի հարստացում չի ենթադրում: Հետագայում Իրանի կողմից ուրանի հարստացումը հնարավոր կլինի միայն միջազգային հանրության հետ «փոխադարձ համաձայնությամբ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս