ՌԴ քաղաքացին դատի է տվել ՀՀ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ֆինանսների նախարարությանը
ՌԴ քաղաքացի Մաքսիմ Գենադիի Պոպովը Զվարթնոց օդանավակայանից պատրաստվում էր մեկնել Միներալնիյե Վոդի, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ նրա անձնական տվյալները համընկնում են միջազգային մակարդակով հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Հետագայում պարզվել է, որ տեղի է ունեցել շփոթմունք և հետախուզվողի հայրանունը Անատոլի է, հետախուզվողը ծնվել է Մոլդովայի հանրապետությունում և հանդիսանում է այդ երկրի քաղաքացի, ավելին՝ հետախուզվող Մ.Ա.Պոպովի լուսանկարի հետ համեմատության արդյունքում հիմնավորվել է, որ վերջինս և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված Մ. Գ. Պոպովը տարբեր անձինք են:
Դրանից հետո ՌԴ քաղաքացուն փոխհատուցվել է տոմսի արժեքի մի մասը՝ 95 014 ՀՀ դրամը, իսկ մյուս մասը` 35 000 ՀՀ դրամի չափով ուղևորը վնաս է կրել:
Արդյունքում՝ ռուսաստանցի ուղևորը դիմել է դատարան՝ իրեն պատճառված նյութական և բարոյական վնասի դիմաց ՀՀ Ոստիկանությունից, ԱԱԾ-ից և Ֆինանսների նախարարությունից պահանջելով 2 մլն դրամի փոխհատուցում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: