Բաժիններ՝

ՀՀԿ-ն գործադիրի նիստում հեղափոխությանը չի անդրադարձել

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները: Ի սկզբանե ակնկալվում էր, որ այս նիստի «արդյունքները» հետաքրքիր էին լինելու` նկատի ունենալով երկու օր առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը եւ դրա արդյունքները, բայց, ինչպես պարզվել է, այդ հարցերին ՀՀԿ-ի նիստում անդրադարձեր չեն եղել: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ առիթով ինքը լրագրողներին մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի: Այսօր նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել էր, որ սրանով  Հայաստանում ազգային-ազատագրական շարժման երկրորդ փուլն է սկսվում եւ, որ Շանթը պարզեց հեղափոխության դրոշակը: Այս առիթով պատասխանելով Aravot.am-ի հարցին, Էդուարդ Շարմազանովն իր տարակուսանքն  է արտահայտել այն իմաստով, որ ազգային-ազատագրական շարժում լինում է այն ժամանակ, երբ պետությունն ինչ-որ մեկի լծի տակ է ու բերեց պատմական օրինակներ: Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կիրակի օրը Արարատ քաղաքում տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված հարցեր:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս