Շարմազանովը՝ Փաշինյանին. Տգեղ է, տգեղ…

«Ինձ համար առնվազն տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց  ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է:

Շարմազանովը չի կարծում, որ պետք է տուրք տալ ամեն գնով իշխանություններին քննադատելու մոլուցքին, և գնալ այդ ճանապարհով: «Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս