Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Դեդ Հասանի կլանի անդամ Մաքսիմ Ֆրանցուզովը (Ֆրանցուզ) ընդամենը երեք ամիս մնաց «օրենքով գողի» կարգավիճակում։ Պատժի կրման համար մտնելով նոր քրեակատարողական հիմնարկ՝ նա ինքնակամ հրաժարվել է գողական կոչումից և համալրել, այսպես ասած, «մուժիկների» շարքերը։
6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»:
Քաղաքացիները ցանկացած եղանակով, այդ թվում` նաև բռնության դիմելու ճանապարհով, իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու իրավունք ունեն: Սա իմ իրավական գնահատականն է: Ես հիմնվում եմ Սահմանադրության ընդամենը մեկ-երկու հիմնարար նորմերի վերլուծության վրա:
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել նրան այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ:
Ասացին՝ Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Ես հիվանդ պառկած էի, տունն էլ՝ սարսափելի ցուրտ: Ասացին՝ Հովիկ Աբրահամյանին նամակը դեռ չէր հասել, դրա համար չէր արձագանքում: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են:
Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել քաղաքականության ձևի ու բովանդակության հավասարակշռության խախտում, ինչն առաջացրել է վակուում, որը ժամանակ առ ժամանակ լցվելու է գուցե շատ ավելի հզոր պայթյուններով, քան Մաշտոցի պողոտայում հնչած ճայթոցները: