
Կառավարական մեծահոգություն. ինստիտուտի շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվեց

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել՝ ուղղված ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը: Հիմնական եկամտի բացակայության պատճառով ինստիտուտը չի կարողանում պետբյուջե փոխանցել պետական շահութաբաժնի պարտավորության մի մասը: Որոշումը կազմակերպությանն հնարավորություն է տալիս մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կատարել իր պարտավորությունը: