
Հեռուստաաշտարակի հարակից տարածքում վթար է տեղի ունեցել (լրացված)

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ հեռուստաաշտարակին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
shamshyan.com –ի փոխանցմամբ` Porsche cayenne մակնիշի 41 NM 100 համարանիշի ավտոմեքենայի վարոդը, Դավիթ Բեկ փողոցում, hեռուստաաշտարակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով հայտնվել դաշտանմիջյան հատվածում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքնեայից, որոնց եղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: