
Հայ-թուրքական սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելն անթույլատրելի է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն առնչվող հարցին, ասել է. «Հարցը գործնական ռելսերի վրա է դրվել այն պահից, երբ պետության առաջնորդը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալու մաքսային միությանը: Ավելին՝ Մինսկի հանդիպումից հետո նախապատրաստվում է ճանապարհային քարտեզ, որը մինչև դեկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի», հաղորդում է tert.am-ը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե չի բացառվում հայ-թուրքական սահմանի բացումը, եթե հայերը դուրս գան Ղարաբաղից, Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ի և Հայաստանի իշխանությունների կարծիքն այդ հարցում անփոփոխ է. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ: Ինչ վերաբերում է Ղարաբաղից դուրս գալուն, ապա հայերը ապրել են, ապրում են և պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ Ղարաբաղը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: