Բաժիններ՝

Բանկերը գնել են 81 միլիոն դոլար

2013թ-ի հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,084,647 ԱՄՆ դոլար 405.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 95,446,187 ԱՄՆ դոլար 406.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,770,467 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,723,432 EUR 554.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 9,990,280 EUR 558.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 849,031,416 ՌԴ ռուբլի 12.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 118,928,134 ՌԴ ռուբլի 12.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս