Բաժիններ՝

Ոսկեգույն iPhone-ները չեն բավականացրել ռուսաստանցիներին

Նախօրեին Ռուսաստանում մեկնարկել է Apple-ի նոր մոդելների՝ iPhone 5s-ի և iPhone 5c-ի վաճառքը։ Առանձնապես մեծ աժիոտաժ դա չի առաջացրել, որովհետև ամենաանհամբեր գնորդները ինտերնետի միջոցով գնել սմարթֆոններ գնել են դեռ 1 ամիս առաջ։ Որոշ տվյալներով՝ սեպտեմբերի 20-ից մինչ օրս Ռուսաստանում վաճառվել է նոր մոդելի ավելի քան 40 հազար սմարթֆոն։

Գնորդների մեծ հերթեր գոյացել են այն խանութների մոտ, որտեղ անցկացվում էին հատուկ ակցիաներ։ Օրինակ, մեծ թվով մարդիկ են հավաքվել Արբատի վրա գտնվող «Связной» խանութում, որտեղ առաջին գնորդդները հեռախոսը կարող էին ձեռք բերել 35% զեղչով։ Խանութը վաճառքի էր հանել 170 հատ նոր iPhone. Բոլորը սպառվել են։

«Белый Ветер» խանութը այլ բան էր մտածել. Ընդունում էր iPhone 4/4S  հեռախոսները և դրանց գինը հանում նոր հեռախոսների վաճառքի գնից։ Արդյունքում, iPhone 5s-ի վաճառքի ծավալը մեկ օրում երկու անգամ գերազանցել է iPhone 5-ի վաճառքի ցուցանիշը։

Այդուհանդերձ, Apple-ի նոր մոդելի գնումը արդեն խնդրահարույց է դարձել։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին iPhone 5s-ին և հատկապես դրա ոսկեգույն տարբերակին։ Այդ տարբերակը վաճառվում է միայն «Связной» խանութում, որտեղ մոդելը սպառվել է և այն հնարավոր կլինի գնել միայն հաջորդ խմբաքանակի ստացման ժամանակ։  Մինչդեռ պլաստիկե կորպուսով iPhone-ները ազատ վաճառվում են և մեծ պահանջարկ չեն վայելում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս