Ավտովթար Վարդենիս-Երևան ճանապարհին. տուժողին տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում` «Ասֆալտի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 32 LS 200 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը:
Հրշեջ-փրկարարները վարորդ` 1987 թ. ծնված Դ. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031