
Մորը մահացու վնասվածքներ հասցրած որդու գործի քննությունը շարունակվում է

Մորը դիտավորությամբ ծեծի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու գործի քննությունը շարունակվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ըստ մեղադրանքի՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը 2013թ. հուլիսի 30-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համատեղ ապրող մոր` Վերգուշ Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:
Վ. Սարգսյանը 2013թ. հուլիսի 30-ին, ժամը 09:50-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել է:
Վարդան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: