Ստեփան Սաֆարյանը չի մեկնաբանելու իր կուսակից Զարուհի Փոստանջյանի հարցը

«Ես Զարուհի Փոստանջյանի հարցը չեմ մեկնաբանելու, դա իր հարցն է` իր պատասխանատվությամբ, իր մեկնաբանությամբ, հետևաբար` թող ինքը հիմնավորի` արժեր, թե չարժեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով մեր հարցին` ի վերջո, արժե՞ր եվրոպական հարթակում նման հարց ուղղել Սերժ Սարգսյանին:

Ինչ վերաբերում է համացանցում որոշ մարդկանց կողմից հրապարակված այն կոչերին, թե Զարուհի Փոստանջյանին անհրաժեշտ է «ձվերով» դիմավորել օդանավակայանում, այս մասին Ստեփան Սաֆարյանը նշեց. «Ես էլի չեմ հասկանում Հանրապետական կուսակցությանը. եթե գտնում են, որ զրպարտել է, ապա ոչ թե օդանավակայան պետք է գնան, այլ դատարան և ուղղակի ասեն, որ Զարուհին իրենց զրպարտել է: Ոչ թե պիտի գնան օդանավակայան, այլ դատարան` առանց ձվերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031