
6-րդ նկարչական օրը` Երևանի կենդանաբանական այգում

Հոկտեմբերի 6-ին Երևանի կենդանաբանական այգին կվերածվի բացօթյա մեծ արվեստանոցի։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ արդեն վեցերորդ տարին է ինչ նախաձեռնում և իրականացնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ նախագիծը:
Այս տարվա մրցութային թեմաները երեքն են.
· Ես հովազ եմ
· Հայաստանի լճերն ու գետերը
· Իմ երազած կենդանաբանական այգին
Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 16 տարեկան երեխաները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարչական մրցույթի պաշտոնական կայք էջում` www.paintingday.sunchild.org :
Ողջ օրվա ընթացքում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն այգի անվճար է: