
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակին

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային և կրթական ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին: