
Տիգրանակերտի մուտքն այսուհետ վճարովի է

2010 թ. բացված Տիգրանակերտի հնագիտական թանգարանը տարեկան 25-ից 30 հազար այցելու ունի: Մուտքը թանգարան՝ անվճար է։
Վերջերս, սակայն ԼՂՀ կառավարությունը հաստատել է, որ թանգարանի այցելուները 250 դրամ պետք է վճարեն:
«Սա մշակութային, թե բիզնես քաղաքականություն է։ Ինչքան մատչելիությունը սահմանափակվի, այնքան քիչ մարդ կգա և կտեսնի Տիգրանակերտը »,- ինչպես գրում է A1plus.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահագությունն է հայտնել Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Պարոն Պետրոսյանը նաև նշել է, որ Տիգրանակերտն էական նշանակություն ունի, քանի որ այն հայտնաբերվել է Աղդամի տարածքում։
«Ադրբեջանի համար մեր կատարած աշխատանքը շահավետ չէ, իսկ մեր կուսակցությունները չեն կարողանում դա ճիշտ օգտագործել»,- ասել է նա։
Որպես հնագետ՝ նա երբեք չի խոսել այդ մասին, սակայն հետևել է, թե ինչ չափով են քաղաքական գործիչները հայ մշակույթն օգտագործում իրենց քաղաքականության մեջ։
Արշավախմբին՝ ԼՂՀ կառավարությունը տարեկան 22-ից 23 մլն դրամ է հատկացնում, որից 12-ից 13 մլն տրամադրվում է թանգարանի պահպանությանը։
«Եթե չլիներ Տիգրանակերտը, մարդիկ չէին գա և չէին տեսնի թանգարանը»,- ավելացրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը։
Շարունակությունը՝ այստեղ