Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ
Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփական, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Այս մասին նա ասել է Կալիֆոռնիայում՝ Ռեյգանի ֆորումում։
Հեգսեթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն «անդադար աշխատում է» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի թիմը մտադիր է հեռանալ նախկին ռազմավարական մոտեցումներից և կենտրոնանալ ներքին առաջնահերթությունների վրա։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն այլևս չի շեղվի ժողովրդավարության կառուցմամբ, անորոշ պատերազմներով, ռեժիմի փոփոխությամբ կամ կլիմայի փոփոխությամբ, այլ գործնական, կոնկրետ ամերիկյան շահերը կդնի առաջին տեղում»։
Հիշեցնենք, որ նմանատիպ սկզբունքներ ներառված են ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
