Մտել ենք, երգչախմբի հատված գնացել. ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այսօր պատարագ է մատուցվել Յոթ Վերքում, զեղչվեցին Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:

Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը, սակայն, պատարագի ընթացքում հնչեցրել են Վեհափառի ու կալանավորված արքեպիսկոպոսի անուններն ու դուրս չեն բերվել Յոթ Վերքից:

Նշենք, որ քաղաքացիներից մեկը կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո դուրս էր հրավիրվել եկեղեցուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031