Օտարերկրյա քաղաքացիների մի մասն արտաքսվել է, մնացած 234 ներգաղթյալները տեղափոխվել են Սեվերնի բնակավայրում գտնվող օտարերկրացիների համար նախատեսված կենտրոն:
Համակարգիչների կոշտ սկավառակների ոչնչացումը չի կարող իրեն խանգարել հետագայում եւս հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի փոխանցած նյութերը:
Գյուղացիները խոստավանում են, որ հույսները կտրել են գյուղապետերանից ու խնդրանքը հասցեագրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ որպեսի միջոցներ տրամադրի դպրոցը նորոգելու ու ջեռուցելու համար:
Սահմանամերձ Երվանդաշատ համայնքի խնդիրներին 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Ճանապարհները վատ վիճակում են, գյուղում տրանսպորտ չի գործում ու նկատվում է արտագաղթի աճ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել Վ.-ն և 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից:
Գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ այս կարգը չի տարածվում այն գնումների վրա, որոնք իրականացվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում՝ հեղինակային ու հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքների առկայության պարագայում: