
Փրկարարները ոռոգման խողովակից դուրս են բերել 23-ամյա կնոջ դին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման խողովակից դուրս են բերել Գ. Հ.-ի (23 տարեկան) դին:
Նշենք, որ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ առավոտյան աղջկա ամուսինը ոստիկաններին և փրկարարներին հայտնել է՝ «կնոջս նկատողություն եմ արել, որ հեռախոսով շատ է խոսում և ձեռքից վերցրել եմ հեռախոսը», որից հետո կինը զանգահարել է մորաքրոջ աղջկան ու հայտնել, որ «երեխաներիս լավ կնայես. ես իմ կյանքին վերջ եմ տալիս»: Ջրամբարում հայտնաբերվել են նաև աղջկա հողաթափերը: Ըստ կայքի՝ աղջիկը Չարենցավան քաղաքի բնակրուհի, 23-ամյա Գ.Հ-ն է: Կայքի հաղորդմամբ՝ փրկարարները չեն բացառում, որ հնարավոր է՝ աղջկա դին ջուրը քշած-տարած լինի այլ ուղղությամբ: Ջրամբարի մոտ հավաքվածները պատմել են, որ այդ կինը ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիկի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի