Բաժիններ՝

Հասան Ռոուհանին ստեղծել է Ուրմիա լճի պահպանման գծով աշխատանքային խումբ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի առաջին քայլերից մեկը աշխատանքային խմբի ստեղծումն է, որի առաջադրանքն է լինելու Ուրմիա լճի պահպանման խնդրի լուծումը:

Լրագրողների հետ զրույցում Ռոուհանին հայտարարել է, որ ինչպես խոստացել էր ավելի վաղ ստեղծել է Ուրմիա լիճը փրկելու խնդրով զբաղվող աշխատանքայն խումբ, որը գլխավորելու է էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:

Նախագահի ստեղծած այդ աշխատանքային խմբի մեջ են մտել գյուղատնտեսության ու ներքին գործերի նախարարները, շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավարը և պլանավորման ու ռազմավարական վերահսկման գծով փոխնախագահի ներկայացուցիչը:

Տվյալների հետազոտությունից հետո խումբը պետք է երկու ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնի Ուրմիա լճի պահպանման վերաբերյալ իր առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031