
Ժասմենա Պ.-ն բերման է ենթարկվել ինքնիրավչության մեղադրանքով

Ոստիկանության Տարոնի բաժնի և ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 11.00-ին, Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող` ոստիկանության ԱՎՎ Վանաձորի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ժասմենա Պ.-ն, որը 2011 թ. հունվարի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի /Ինքնիրավչությունը/ 1-ին մասի մեղադրանքով: