Հարևանները պատմում էին նաև, որ եթե ոստիկանները ժամանակին չնկատեին, հնարավոր է գեներալի երիտասարդ տղան ատրճանակը գործի դներ:
Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 14-15-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրիում երկու օր առաջ տեղի ունեցած զինված ընդհարման դեպքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Այս պահին Արարատի մարզի Խաչփառ գյուղի 13-ից 16 և մի քանի այլ փողոցների՝ թվով 200-ից ավելի բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, ի նշան բողոքի, դույլերով, ջրի տակառներով փորձում են գալ Երևան:
Հայկ Ալումյանը շեշտել է, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշել է նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի թիվ 70 բազմաբնակարան շենքի, Ավանի 3, 5, 6, 7, 14 փողոցների և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:
Ըստ մեղադրական եզրակացության, «Սոնան»՝ նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հողվածով՝ Սուտ մատնությունը, նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում է տվել:
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել՝ բավարարվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայցը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ բանկից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք առաջադրված չէ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ պիտի առաջադրվեր: Իսկ ինչո՞վ է պայմանավորվածգ հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ: Այն, որ քննությունը միակողմանի է ընթանում, դա փաստ է: Դա պարզ երևում էր սկզբնական շրջանում: Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի: Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը»:
168.am-ի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնել է, որ իրենց կողմից մոնիթորինգի ենթարկվող ապրանքների գների բարձրացում առայժմ չկա:
Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին:
Հուլիսի 12-ից սկսած ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով:
ՀՅԴ-ն դեռ չի քննարկել թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրելու հարցը:
Կարինե Հակոբյանը հայտնել է, որ իր ամուսինը` Արտակ Հակոբյանը, ներկա պահին գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում ու Նուբարաշենիի քրեակատարողական հիմնարկից դեկտեմբերին տեղափոխվել է Հրազդանի պատժախուց՝ 15 օր ժամկետով, իսկ այնուհետ` Արթիկ:
Հուլիսի 11-ին, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանում:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը:
Շատերը կարծում են, որ սեռերի անհամամասնությունը կապված է ազգային մենթալիտետի, ցածր ծնելիության և գենդերային խնդիրների հետ:
«Երեկ ժամը 21:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տան դիմաց վեճի են բռնվել նույն տան բնակիչներ Արթուր և Արտյոմ Աղվանի Գևորգյանները Կամոյի 73 շենքի բնակիչ Մարտին Գալստյանի հետ»:
Ինքնասպանության փորձ կատարող կինը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Մարիամ Զ-ն է, իսկ նրան փրկած Գ. Անտոնյանը աշխատում է մաքսային ծառայությունում:
«Օֆշորային սկանդալից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ առաջ եկած առողջական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում»:
«Մեծերը մտածելու շատ բան ունեն. նրանք պետք է հասցնեն Րաֆֆիի, Վանիկի, Ալբերտի, Արմենի, Դավիթի և Էլենի մտքի թռիչքին համապատասխան բիզնես-միջավայր, ազատ և ազնիվ մրցակցային հարաբերություններ հաստատել երկրում: Ժամանակը շատ չէ՝ 10-15 տարի»:
Հուլիսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա Արմեն Մուրադյանի վարած Nissan Sunny մակնիշի 001 ՏՏ 91 համարանիշի և Գեղակերտ գյուղի բնակիչ 57-ամյա Նվեր Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 29 SL 992 համարանիշի ավտոմեքենաները:
«Ես 100 տոկոսով ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Դուք կարող եք ստուգել և տեսնել, որ իմ ոչ մի ազգական այս տեսչությունում չի աշխատում»:
«Գոռ Ղլեչյանը նաև ասաց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու»:
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին»:
«Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ ինքն է առաջարկել որպես իրեն փոխարինող նշանակել Վ. Հակոբյանին, արձագանքեց, որ իրեն նախագահ Սերժ Սարգսյանն է առաջարկել»:
«ԱԺ նիստերի և քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը»: