35-ամյա կինը փորձել է Կիևյան կամրջից ցած նետվել, նրան փրկել է մաքսային ծառայության աշխատակիցը
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հուլիսի 11-ին, 25-ամյա երիտասարդ տղան փրկել է 35-ամյա կնոջ կյանքը՝ կանխելով նրա ինքնասպանության փորձը: Ժամը 01: 20-ի սահմաններում Երևանի բնակիչ Գոռ Անտոնյանը Կիևյան կամրջի վրա նկատում է լաց լինող մի կնոջ: Երիտասարդը, մոտենալով կնոջը, ով մարմնով արդեն անցել էր կամրջի այն կողմը, մոտ 20 րոպե փորձել է համոզել նրան, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Այդ ընթացքում նրան օգնության է հասել կամրջով երթևեկող մի երիտասարդ, ով իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ճանապարհային դեղատուփը և աղջկան փորձել հանգստացնել «Валерианы»-ով:
Որոշ ժամանակ անց ժամանել են շտապ օգնության 1-03 ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր էլ կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող կինը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Մարիամ Զ-ն է, իսկ նրան փրկած Գ. Անտոնյանը աշխատում է մաքսային ծառայությունում:
Մանրամասները՝ այստեղ: