Հուլիսի 11-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին պարզվել է, որ Արթուր Գ.-ին նշված վնասվածքները պատճառել է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Արտավազդ Մ.-ն՝ իր մոտ եղած ծալովի դանակով:
Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կոսմետիկ առումով դրական լինելով՝ իրականում կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սյունիքի մարզի համար: Հակոբյանները և Խաչատրյանները Սյունքի մարզի երկու ազդեցիկ ընտանիքներն են:
Իմ կարծիքով` ամենաճնշող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, և մենք պետք է ունենանք ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն լուրջ պրոֆեսիոնալներ, և այդ խորհուրդը կսահմանի գերակայություններ Հայաստանի համար, օրինակ` միջուկային պատահարների կամ երկրաշարժերի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ գերակայություներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:
Հուլիսի 11-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 43 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:
Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը նաև ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
168.am-ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքերի գործի ընթացքը կանխատեսելի էր ՀՀ զինդատախազի առաջին հայտարարություններից հետո, որը ոչ միայն «հուշեց», «ուղղորդեց»` ինչպես պետք է շարունակել ու ավարտել գործը, այլև` «հրահանգեց» գործի ընթացքը` հանգուցյալի ու վիրավոր եղբոր վրա ամեն ինչ «բարդելու» ենթատեքստով:
Այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրող Վահագն Մուրադյանը միջնորդեց շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկանների դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է սայթաքել և կախվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 29 շենքի 7-րդ հարկի կառուցատարրերից. անհրաժեշտ է օգնություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցերին խոստացել են ևս 1 ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ:
«Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ: Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի՞ լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի դատաիրավական համակարգի բարելավման ուղությամբ»:
Դիտել, թե ինչպես են քանդում հին շենքերը, իհարկե, հետաքրքիր է, սակայն, այնումենայնիվ, այդ գործընթացն ինքնին խիստ վտանգավոր է և էկոլոգիապես վնասակար: Դրա համար հետաքրքիր լուծում է գտնվել:
Հուլիսի 11-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 58 շենքին հարակից տարածքում՝ ոչ բնակելի տնակում:
Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա:
2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները:
Բարեբախտաբար, անցել են այն ժամանակները, երբ էկրանը կարող էր զբաղեցնել ամբողջ սեղանը, և այժմ սմարթֆոնների համար կառուցված էկրանները պատկերի գերազանց որակ են ապահովում` միևնույն ժամանակ լինելով շատ բարակ:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «ԱՊՀ երկրների կինոն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում» խորագրով ծրագրի պաշտոնական բացումը, որն ազդարարվեց Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ:
Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Առաջին մարզն, ուր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այցելեցին կուսակցության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, Գեղարքունիքն էր:
Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39104144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Զինդատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն, 20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող, միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:
Արձակուրդի մասին հաղորդագրության հետ տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ ձիու վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ արձակուրդ գնում է ոչ թե կայքը, այլ Ռ. Քոչարյանը։ Կամ՝ երկուսը միասին։
Փառատոնի առաջին օրերի ֆիլմերի ցուցադրությունից կարելի է եզրակացնել, որ հոբելյանական «Ոսկե ծիրանի» գլխավոր թեման հայրերի ու զավակների փոխհարաբերություններն են: Իսկ ավելի կոնկրետ` «կորած» հայրերի:
Գիտեմ, որ սա ցավոտ թեմա է, բայց սա այն թեման է, որը ԵՄ-ն չի կարող թաքցնել թե՛ Բաքվում, թե՛ այստեղ` Երևանում: Կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ իր ջանքերին` հասնելու Հայաստանի հետ համաձայնության, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա: