Բաժիններ՝

ԲՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել. կատարվում է գույքագրում

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել՝ բավարարվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայցը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ բանկից։

2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր վարում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ:

Ըստ բանկի,  2011 թվականի նոյեմբերից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին  պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին, սակայն պատգամավորն այդպես էլ չի կատարել եւ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031