Բաժիններ՝

Գեներալի տղայի արկածները Դավթաշենում

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել՝ հուլիսի 9-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության և պահպանության բաժնի աշխատակիցները նկատել են, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում՝ թիվ 27 շենքի մոտ, մի խումբ երիտասարդներ են հավաքված: Մոտենալով նրանց՝ ոստիկանները նկատել են, որ երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ կա:

Վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ երիտասարդը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա Էդգար Կարապետյանն է, ում մոտ էլ հայտնաբերվել է ТТ տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 8 փամփուշտով: Թիվ 27 շենքի բակիչները shamshyan.com-ի ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված երիտասարդը վիճաբանության վայր էր ժամանել ВАЗ 2121 մակնիշի ՊՆ 04 44 Մ համարանիշի ավտոմեքենայով և, ըստ տեղեկությունների, նա գեներալ Մարտին Կարապետյանի որդին է, իսկ ատրճանակը պատկանում է հորը: Ոստիկանությունը ատրճանակն առգրավվել է և այն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ: Հարևանները պատմում էին նաև, որ եթե ոստիկանները ժամանակին չնկատեին, հնարավոր է գեներալի երիտասարդ տղան ատրճանակը գործի դներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս