«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը դատապարտյալին ճնշում է՝ իր նախկին գործընկերոջը մատնելու համար
Այսօր shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Կարինե Հակոբյանն ու հայտնել, որ իր ամուսինը` Արտակ Հակոբյան ներկա պահին գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում ու Նուբարաշենիի քրեակատարողական հիմնարկից դեկտեմբերին տեղափոխվել է Հրազդանի պատժախուց՝ 15 օր ժամկետով, իսկ այնուհետ` Արթիկ: Կարինե Հակոբյանը խոստովանել է, որ պատժախուց տեղափոխելու պատճառը կայացել է նրանում, որ 14 000 ԱՄՆ դոլար են վճարել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալին՝ ամուսնուն ազատ արձակելու համար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը: Հակոբյանը բողոքել ու հայտարարել է կաշառք տալու մասին ու պետի տեղակալին ազատել են աշխատանքից: Պատժախցում պահելուց հետո, Հակոբյանին տեղափոխել են Արթիկ քրեակատարողական հիմնարկ, որտեղ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը շարունակաբար դաժան վերաբերմունք է ցուցաբերել կալանավորի նկատմամբ` կոլեգային «մատնելու» համար: Հակոբյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել, մահափորձեր կատարել, սակայն Աղասի Խաչատրյանը հայտարարել է, որ իրենց հիմնակությունը չի ենթարկվում ոչ նախագահին, ոչ դատախազությանը և ոչ էլ ԱԱԾ-ին ու որ Հակոբյանի բողոքը չի բավարարվելու:
Մանրամասները՝ shamshyan.com-ում